Հրաժարվում են պաշտպանել հնդիկ ուսանողուհուն բռնաբարած տղամարդկանց
Աշխարհ
Ավելի քան 2000 փաստաբան արդեն հրաժարվել է դատարանում հանդես գալ 23-ամյա հնդկուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարության և դաժան ծեծի ենթարկած տղամարդկանց շահերի պաշտպանությամբ, հայտնում է Agence- France-Presse-ը:
Նշենք, որ բռնաբարող մարդասպանների շահերը պաշտպանելուց հրաժարվել է դատարանին կից 2500 փաստաբան: Նրանց կարծիքով՝ հանդես գալ նրանց շահերի պաշտպանությամբ նշանակում է անբարոյական գործ կատարել: Այժմ փաստաբանների նշանակման հարցով զբաղվելու է պետությունը:
Հիշեցնենք, որ հնդիկ ուսանողուհին, ում դեկտեմբերի կեսերին Նյու Դելիի ավտոբուսում բռնաբարել և ծեծի էին ենթարկել 6 հարբած տղամարդ, դեկտեմբերի 29-ի գիշերը մահացել էր Սինգապուրի հոսպիտալում, ուր նա տեղափոխվել էր առողջական վիճակի բարդացումներից հետո:
Դաժան բռնաբարության դեպքը Հնդկաստանում զանգվածային ցույցերի ալիք էր առաջացրել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)