Սիմոնյանը պատասխանել է հարցին, թե երբ խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում
Հրապարակումներ
Ուկրաինայում խաղաղությունը կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի կռվել Ուկրաինայի համար՝ նրան զենք մատակարարելով, ասել է «Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Չգիտեմ։ Ես երբեք ինձ վրա չեմ վերցնում դատելու այն, ինչի վերաբերյալ չունեմ հիմնավորված կարծիք։ Այստեղ հիմնավորված կարծիք չկա և չի կարող լինել։ Ինչո՞ւ։ Որովհետև պատերազմը կավարտվի երկու շաբաթ անց, երբ Ամերիկան կդադարի կռվել Ուկրաինայի համար։ Նա կդադարի կռվել, և վերջ», - ասել է մեդիա մենեջերը։