«Շտապօգնությունը» հունվարի 1-ին 704 կանչ է սպասարկել
Հասարակություն
Երեւանում հունվարի 1-ին «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 704 կանչ է սապասարկել: Այս մասին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ սննդային թունավորումներից մահացության դեպքեր չեն գրանցվել: «Հունվարի 2-ի կանչերը կամփոփվեն հունվարի 3-ին ժամը 9. 00-ին»,- ավելացրեց Թագուհի Ստեփանյանը:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ «Շտապօգնությունը» Երեւանում Ամանորի գիշերը սպասարկել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ` ավել է 100-ով: Թագուհի Ստեփանյանը նշել էր, որ նախորդ տարիներին Ամանորի օրերին եւս նույնքան կանչ են սպասարկել: Թագուհի Ստեփանյանի փոխանցել էր նաեւ, որ ինչպես միշտ, «Շտապօգնության» կանչերի մեծ մասը վերաբերում էր սիրտ-անոթային հիվանդությունների, ապա` վնասվածքների, սուր-ռեսպերատոր հիվանդությունների հետ: Հիմնական գանգատները կապված էին ճնշման տատանման, վատ ինքնազգացողության հետ, իսկ կոտրվածքների վերաբերյալ կանչեր չեն ստացել:
news.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը