Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Առանց զուգահեռների (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Այս տեսագրությունն արվել է 1942 թվականի ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը: Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Նվագախումբը ղեկավարում է 20-րդ դարի ու թերեւս բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը՝ Վիլհելմ Ֆյուրտվենգլերը: Հնչում են սիմֆոնիայի վերջին մի քանի րոպեները: Նացիստական քարոզչության առաջադրանքով խոշոր պլանով ցուցադրվում են վիրավոր զինվորները: Ծափահարությունների ժամանակ դիրիժորին է մոտենում դոկտոր Գեբելսը, որը կիլոմետրերով հեռու էր Բեթհովենի, Շիլլերի եւ Ֆյուրտվենգլերի գաղափարներից: Ֆաշիզմի գլխավոր գաղափարախոսը շնորհակալություն է հայտնում դիրիժորին եւ սեղմում նրա ձեռքը:

Մի քանի տարի անց, երբ նացիզմը կործանվեց, եւ շատերը՝ այդ թվում այն մտավորականները, ովքեր 1933 թվականից հետո լքել էին Գերմանիան (օրինակ, ԱՄՆ տեղափոխված գրող Թոմաս Մանը), քննադատում էին Ֆյուրտվենգլերին, թե ինչու էր նա մնացել՝ շարունակելով զբաղվել իր գործով եւ նորմալ հարաբերություններ պահպանելով ֆաշիստական ռեժիմի պարագլուխների հետ: Այդ քննադատությանը Ֆյուրտվենգլերը պատասխանել էր. «Ես գիտեի, որ Գերմանիան սարսափելի ճգնաժամի մեջ է, բայց միեւնույն ժամանակ ես պատասխանատու էի գերմանական երաժշտության համար, եւ իմ առաջադրանքն էր այդ ճգնաժամն անցնել առանց կորուստների: Մտահոգությունները, թե իմ աշխատանքի արդյունքները կօգտագործվեն քարոզչության համար, ոչինչ չէին նշանակում՝ համեմատած գերմանական երաժշտությունը պահպանելու իմ ցանկության հետ՝ երաժշտություն, որը կատարվում էր գերմանական ժողովրդի համար նրա’ իսկ երաժիշտների կողմից: Այդ մարդիկ' Բախի եւ Բեթհովենի, Մոցարտի եւ Շուբերտի հայրենակիցները ստիպված էին ապրել ռեժիմի իշխանության տակ, որն ամբողջությամբ տոգորված էր տոտալ պատերազմի գաղափարով: Նա, ով այստեղ չէր ապրել այդ օրերին, չի կարող դատել այն մասին, թե ինչ տեղի էր ունենում: Մի՞թե Թոմաս Մանը իսկապես կարծում է, որ հիմլերյան Գերմանիայում բոլորին անհրաժեշտ էր արգելել Բեթհովենի երաժշտության կատարումը: Իսկ գուցե նա պարզապես չի՞ պատկերացնում, որ ոչ ոք ավելի շատ կարիքը չուներ, ոչ ոք ավելի շատ չէր ցանկանում լսել Բեթհովենին, նրա ազատության եւ սիրո ձայնը, քան այդ գերմանացիները, որոնք ստիպված էին ապրել հիմլերյան իշխանության վախի թագավորությունում: Ես չեմ ափսոսում, որ մնացել էի եւ սատարել էի այդ մարդկանց»:

Տեսագրության վերջին վայրկյաններին Ֆյուրտվենգլերը թաշկինակը տեղափոխում է ձախ ձեռքից աջը, որով քիչ առաջ սեղմում էր Գեբելսի ձեռքը եւ աննկատ մաքրում է այն: Aravot.am-ում գրել է Արամ Աբրահամյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված