Հնդկաստանում 114 մարդ է մահացել սառնամանիքից
Աշխարհ
Շուրջ 100 մարդ է մահացել Հյուսիսային Հնդկաստանում ամբողջ պատմության մեջ արձանագրված ցածր ջերմաստիճանից: Այս մասին նշում է Express անգլիական պարբերականը:
Ոստիկանության խոսնակ Սուրենդրա Սրիվաստավան նշել է, որ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում շուրջ 114 մարդ է մահացել սառնամանիքից, որոնցից 23-ը վերջին 24 ժամվա ընթացքում:
Նա ավելացրել է, որ զոհերի մեծ մասը աղքատ մարդիկ են եղել և մարմինները հայտնաբերվել են մեծ մասամբ փողոցներում և կայարաններում:
Հնդկաստանում պատմության մեջ արձանագրվել է ամենացածր ջերմաստիճանը զրոյից 4 և 10 աստիճան ցածր, իսկ հենց Ուտար Պրադեշում -9,8 ջերմաստիճան:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան