Ուգո Չավեսի առողջական վիճակը վատթարացել է
Աշխարհ
Վենեսուելայի իշխանություները հայտնել են նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի վատթարացման մասին. գրում է Reuters-ը: Երկրի տեղեկատվութան նախարարի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ծանր շնչառական վարակի հետ կապված բարդությունները դարձել են շնչառական անբավարարության պատճառ: Չավեսը «ստիպված է հետևել բժիշկների ցուցումներին»,-ասել է նախարարը, չպարզաբանելով, միացված է արդյոք Վենեսուելայի նախագահը թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ դեռևս անցյալ տարի քաղցկեղ էր հայտնաբերվել։ Նա մի քանի անգամ վիրահատվել է և քիմիաթերապիայի կուրսեր ընդունել, ինչից հետո հայտարարել էր, որ հաղթահարել է հիվանդությունը։ Սակայն մի քանի ամիս անց հիվանդությունը դարձյալ գլուխ էր բարձրացրել և նա դարձյալ վիրահատվել է Կուբայում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)