Ֆիլիպինցին փողոցում կրակ է արձակել անցորդների ուղղությամբ. կա 3 զոհ
Աշխարհ
Ֆիլիպինների Կավիտե քաղաքի բնակիչը ուրբաթ օրը կրակ է բաց թողել իր հարևանների ուղղությամբ, որոնցից 3-ը մահացել են, նվազագունը 13 հոգի էլ՝ վիրավորվել: Իսկ ինքը հրաձիգը սպանվել է ոստիկանների կողմից. հայտնում է Риа Новости-ն:
Տեղի ոստիկանության պետի խոսքերով՝ ֆիլիպինցի Ռոնալ Բաեն առանց որևէ ակնհայտ պատճառի սկսել է կրակել փողոցում մարդկանց ուղղությամբ: 45 տրամաչափի ատրճանակով նա մահացու վիրավորել է 3 մարդու, ապա սպանվել նրան ձերբակալել փորձող ոստիկանների կողմից:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ Բաեն գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)