ՀԱՄԱՍ շարժումը ցանկացած պահի կարող է իր ձեռքը վերցնել Պաղեստինյան ինքնավարության իշխանությունը. Նեթանյահու
ԱՐԽԻՎ
ՀԱՄԱՍ շարժումը յուրաքանչյուր պահի կարող է պաղեստինյան ինքնավարության իշխանությունը վերցնել իր ձեռքը: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի դեսպանների հետ հանդիպման ընթացքում: «ՀԱՄԱՍ-ը յուրաքանչյուր օր կարող է իր ձեռքը վերցնել պաղեստինյան ինքնավարության իշխանությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, Իսրայելի՝ հրեա ժողովրդի հանրապետության ճանաչման երաշխիքներ և հակամարտության իրական ավարտի հռչակում: Պաղեստինյան փախստականների վերադարձի իրավունքը հավասար է Իսրայել հանրապետության ոչնչացմանը»,-ընդգծել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է պաղեստինցիների հետ խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, սակայն առանց նախնական պայմանների, այդ թվում՝ նաև գավառական ակտիվության սառեցման վերաբերյալ: Միևնույն ժամանակ Նեթանյահուն պնդում է, որ յուրաքանչյուր համաձայնություն պետք է ներառի Իսրայելի՝ որպես հրեա ժողովրդի ազգային տուն ճանաչման մասին դրույթը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)