Իրանի և մեծ վեցնյակ պետությունների հանդիպումը տեղի կունենա հունվարին
ԱՐԽԻՎ
Իրանը նշել է, որ մեծ վեցնյակի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվար ամսին, սակայն հստակ ժամի և վայրի մասին տվյալներ դեռ հայտնի չեն: Այս մասին նշել է Reuters գործակալությունը:
Մեծ վեցնյակի պետությունները`ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը ցանկանում են հսկել Իրանի ուրանի հարստացման գործընթացը՝ համոզված լինելու, որ այն միտված է միայն քաղաքական և խաղաղ նպատակների:
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջալիլին նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին, սակայն մանրամասն տվյալներ դեռ հայտնի չեն: Ջալիլին այս մասին հայտնել է Հնդկաստան այցի ժամանակ: Նա նաև ողջունել է Իրանի և Հնդկաստանի միջև կապերը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան