Սահարա անապատում Մարս մոլորակի երկնաքար է հայտնաբերվել
Գիտություն և Մշակույթ
Նյու Մեխիկոյի համալսարանի գիտնականների մի խումբ հայտարարել է, որ Սահարա անապատում հայտնաբերված Մարս մոլորակի երկնաքարն ավելի քան 2,1 մլն տարեկան է: Այս եզրակացություններն արվել են NWA 7034 երկնաքարի ուսումնասիրություններից հետո: Վերջինս հայտնի էր նաև Սև գեղեցկուհի անունով:
320 կգ քաշով այդ քարը հայտնաբերվել էր 2011թ. Մարոկկոյի բեդվինների կողմից, որից հետո այն վաճառվել էր ամերիկյան գիտական կենտրոնին:
Ենթադրվում է, որ NWA 7034 երկնաքարը հայտնվել է Երկիր մոլորակի վրա երկնաքարային անձրևից հետո: Նման անձրևը շատ հազվադեպ երևույթ է և մինչ այժմ գրանցվել է ընդամենը 4 անգամ՝ 1815թ., 1865թ., 1911թ., և 1962-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)