Բրազիլիայում քաղաքապետին դատել են ավանակի պատճառով
Աշխարհ
Բրազիլական Պասա Սեթի քաղաքի նոր քաղաքապետ Վանդերլեյ Բատիստային դատելու են իր երդմնակալության արարողությանը ավանակի վրա նստած ներկայանալու համար:
Դատավորը սպառնացել է քաղաքապետին 250 դոլար տուգանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բատիստան ավանակի կերպարն օգտագործում էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նրա հակառակորդը նրան burro էր անվանել, ինչը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ինչպես ավանակ, այնպես էլ հիմար»:
Դրանից հետո ավանակի կերպարլն առանցքային դարձավ նոր ընտրված քաղաքապետի քարոզարշավի համար: Նա սկսեց ավանակի պատկերներով շապիկներ արտադրել, ժողովրդի հետ հանդիպումներին ավանակի վրա նստած ներկայանալ, ինչպես նաև խոստացել էր քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո վարչակազմի առջև ներկայանալ ավանակի վրա հեծած:
Քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 1-ին: Նախօրեին դատավորը զգուշացրել էր քաղաքապետին հեռու մնալ քարոզարշավի ժամանակ տված խոստումը կատարելու գաղափարից, սակայն քաղաքապետը հանդիսավոր կերպով անցել էր ողջ քաղաքով՝ իր ավանակի վրա նստած, և ոչ ոք չէր էլ փորձել խանգարել նրան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)