ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով առաջատար մասնագետներին
Հրապարակումներ
ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով մի շարք առաջատար և ավագ մասնագետների՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից նախաձեռնված արդիականացման ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, անցյալ շաբաթ աշխատանքից ազատված մոտ 1350 աշխատակիցների թվում էին հետախուզական բյուրոյի ավագ վերլուծաբաններ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով մասնագետներ։
Հրապարակման աղբյուրները պնդում են, որ կրճատումները կարող են հանգեցնել նախարարության կողմից արժեքավոր փորձի կորստի, որը կարող էր օգտակար լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ