Գերմանական թերթի լրագրողը՝ հակասեմիտական ցուցակում
ԱՐԽԻՎ
Spiegel գերմանական թերթի խմբագիր Յակոբ Աուգսթեյնը ներառվել է 2012 թվականի ամենաեռանդուն հակասեմիտների ցանկում: Վարկանիշը կազմվել է Սիմոն Վիզենտալի անվան մարդու իրավունքների հրեական կենտրոնի կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում:
Վիզենտալի կազմակերպությունն Աուգսեինին ներառել է այդ ցուցակի մեջ իր հակահրեական հոդվածների համար: Մասնավորապես՝ լրագրողն իր հոդվածներում նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգտվում է ԱՄՆ-ի և Գերմանիայի օժանդակությունից և ամբողջ աշխարհը պահում է իր հսկողության ներքո՝ անընդհատ խոսելով հավանական պատերազմի մասին:
Տարվա հակասեմիտների ցանկում հայտնվել են Եգիպտոսի «Մահմեդականների եղբայրություն» իշխող կուսակցությունը, իրանական իսլամական ռեժիմը, բրազիլացի ծաղրանկարիչ Կարլոս Լուտուֆն իր՝ «Պաղեստինա-իսրայելական բախմանը» նվիրված նկարներով, ֆուտբոլի եվրոպացի ֆանատներ իրենց հակաիսրայելական կոչերի համար, «Ազատություն» ուկրաինական կուսակցությունը, «Ոսկե լուսաբաց» հունական կուսակցությունը և «Լավագույն Հունգարիայի համար» հունգարական կուսակցությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)