Բրիջիտ Բարդոն հնարավոր է տեղափոխվի Ռուսաստան
Հասարակություն
Հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն սպառնում է բնակություն հաստատել Ռուսաստանում, եթե Ֆրանսիայի իշխանությունները չփրկեն մահից Լիոնի կենդանաբանական այգու 2 փղերին: Այս մասին ասված է հունվարի 4-ի` դերասանուհու հղած բաց նամակում:
Բարդոյի խոսքերով՝ նա պատրաստ է ռուսական քաղաքացիություն խնդրել և տեղափոխվել Ռուսաստան բնակության համար՝ լքելով Ֆրանսիան, մի երկիր, որը վերածվում է կենդանիների գերեզմանոցի: Նրա նամակից պարզ է դառնում, որ խոսքը տուբերկոլյոզով հիվանդ երկու փղերի մասին է: 2012թ. դեկտեմբերին որոշում էր կայացվել քնեցնել նրանց, որպեսզի վերջիններս չվարակեն մարդկանց:
Ինչպես ավելի վաղ հայտնում էր Le Monde-ը, դերասանուհին ավելի վաղ խնդրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ փրկել կենդանիներին, սակայն նրա խնդրանքը անպատասխան էր մնացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը