Որտե՞ղ է բնակություն հաստատել Վլադիմիր Արզումանյանը
Հասարակություն
Ի՞նչ են խոսում. Վլադիմիր Արզումանյանն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ և այսուհետև բնակվելու են այնտեղ:
Իրականում. «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն ընտանիքով այժմ ԱՄՆ-ում է, սակայն ոչ մշտական բնակության համար: «Ե՞ս Yes!»-ի հետ զրույցում Վովայի հայրը` Վահրամը, նշեց, որ արդեն մեկ ամսից ավել է` Լոս Անջելեսում են ու բնակվում են Գլենդելում ապրող իրենց բարեկամներից մեկի տանը: «Այստեղ երկու համերգ ունեինք, այսպես թե այնպես պետք է ԱՄՆ գայինք և քանի որ այդ ընթցաքում նաև «Գրին քարտ» ստացանք, որոշեցինք ընտանիքով մեկնել»,- ասաց Վովայի հայրը` Վահրամն ու հավելեց, որ մինչ համերգները որդու հետ մեկնելու են Մոսկվա` դեկտեմբերի 4-6-ը տեղի ունեցող ամանորյա նկարահանումներին մասնկացելու: «Համերգներից մեկը Նոր տարվա կապակցությամբ է, իսկ մյուսը` փետրվարին է լինելու և կազմակերպված է երեխաների համար: Մինչև փետրվարի վերջ հաստատ կրկին ԱՄՆ կմեկնենք: Այդ ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունենալու, որից հետո էլ պարզ կլինի` որքան ժամանակ ենք այստեղ մնալու: Մենք հայրենասեր մարդիկ ենք ու այստեղ եկել ենք հետ վերադառնալու նպատակով»,- ընդգծեց Վովայի հայրը:
Նրա խոսքերով` Վովան այնտեղ իրեն բավականին լավ է զգում և մի ընկեր ունի` 30 տարեկան, որի հետ մինչ ԱՄՆ մեկնելը ծանոթացել է համացանցով: Վովան էլ, քույրն էլ' Ինեսսը, ԱՄՆ-ում դպրոց են հաճախելու այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը