Հեռուստահաղորդավարուհի Դինան եթերը փոխարինեց ընտանիքով
Հասարակություն
Տևական ժամանակ հեռուստաեթերում չերևացող հաղորդավարուհի Դինան ամուսնացել է և արդեն փոքրիկ աղջնակ էլ ունի:
Դեռևս 2011-ին esyes.am-ը տեղեկացրել էր, որ հաղորդավարուհու սիրտն զբաղված է և պատրաստվում է ամուսնանալ:
Դինան այն ժամանակ շատ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ չի ցանկանում անձնականի մասին շատ խոսել: Այժմ էլ հեռուստահաղորդավարուհին այդ համոզմանն է, միայն մեր ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ասաց, որ «գաղտնի» չի ամուսնացել, պարզապես ամուսինը չի ցանկանում հանրության սեփականությունը դարձնել իրենց անձնական կյանքին վերաբերող իրադարձությունը:
Դինայի ամուսինը նկարիչ է, և հաղորդավարուհին էլ այժմ բնակվում է ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում` ժամանակ առ ժամանակ այցելելով Հայաստան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը