Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

Եկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Հրապարակումներ

2025 թ․ հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց. «Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից․․․․ Այն, ինչ ես անում եմ, ոչ թե ընդդեմ, այլ հանուն Եկեղեցու է»։

Տեր Արարատ քահանա Պողոսյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունների հիմքում առկա են մի քանի էական վտանգներ, որոնք պարտադիր է բացահայտել և բարձրաձայնել՝ ելնելով մեր ազգային ինքնության, հոգևոր անվտանգության և պետության կայունության շահից։

«Նախ՝ քաղաքական հեղափոխության մեխանիզմներն ու սկզբունքները չի կարելի տեղափոխել հոգևոր դաշտ։ 2018 թ․ հեղափոխությունը եղել է աշխարհիկ-քաղաքական շարժում՝ միտված իշխանափոխության և կառավարման համակարգի վերակառուցման։ Դրա նպատակները, գործիքակազմը և հետևանքները վերաբերում էին պետական կառավարման համակարգին։ Իսկ Եկեղեցին՝ հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հիմնված է դարերով ամրագրված հավատամքի, ավանդույթների, կանոնակարգի և հոգևոր ժառանգության վրա։ Այն ազգի ոգեկան սուրբ տարածությունն է, ոչ թե քաղաքական նկրտումների դաշտ։

Ապա՝ 2018 թվականին Փաշինյանը խոստանում էր նոր ու երջանիկ Հայաստան՝ կոռուպցիայի վերացում, արդարության վերականգնում, ժողովրդի իշխանություն, ազգային համախմբում և այլ բաղձալի հեռանկարներ։ Սակայն 7 տարի անց ունենք ողբերգական Հայաստան՝ ծանրագույն ներկայով և անհորիզոն ապագայով, ինչպես Չարենցն էր ասում.

«Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՜ թեթև, զարմանալի՛ անդեմ

Մերկության պես տկլոր ու անանցյալ...»։

Արցախը կորսված է, Հայաստանի անվտանգային հենասյուները՝ խարխլված, ազգային ոգին՝ բեկված, կոռուպցիան և անարդարությունը՝ գործնականում արմատակալված, հասարակությունը՝ առավել խորը բազմաբևեռացված։

2018 թվականին բռնկված ժողովրդի խանդավառությունը, դժբախտաբար, վերածվեց հիասթափության, երջանկության սպասումը՝ անսփոփ ողբերգության, վստահությունը՝ անվստահության․․․․ Ու հիմա հավատքն է մնացել փոխել հավատաբեկմամբ...

Արցախի կորուստը մեզ համար միայն աշխարհագրական և ոգեղեն հայրենիքի կորուստ չէր, այլ նաև գոյաբանական անվտանգության հենասյան կորուստ՝ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած հայրենազրկման ու բռնագաղթի հետևանքով։ Անվտանգային առումով Հայաստանն այսօր կանգնած է ծանրագույն մարտահրավերների առաջ։ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի սահմանային բռնագրավված հատվածները մինչև օրս հակառակորդի վերահսկողության տակ են։ Ըստ երևույթին, Արցախից բացի, Հայաստանի ավելի քան 139,24 կմ2 փաստացի հանձնված է թշնամուն և վերահսկելի չէ։ Արտագաղթը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում մտահոգիչ է, իսկ աղքատության մակարդակը՝ ահազանգիչ։

Եվ ներկա անմխիթար պայմաններում, երբ իշխանությունը չի կարողացել իրականացնել կամ դրժել է տրված խոստումները՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ անվտանգային, և՛ տնտեսական հարթություններում, հիմա հայտարարել «հանուն Եկեղեցու» քաղաքական նոր «շարժումի» մասին, խիստ մտահոգիչ է՝ հոգևոր տարածք ևս ներխուժելու և ամեն ինչ քարուքանդ անելու ու ավերակաց վրա իշխելու։

Փաշինյանը հայտարարում է, թե «արշավը Եկեղեցու դեմ ինքը չի պաշտպանել և չի պաշտպանի», մինչդեռ իրականում վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվել է համակարգված քարոզչություն։ Հոգևորականների վարկաբեկումը, Եկեղեցու սոցիալական դերակատարության նսեմացումը, Եկեղեցու հասցեին իշխանական խոսնակների մակարդակով հնչող քննադատությունները, իսկ երբեմն՝ բացահայտ վիրավորանքները, փաստում են, որ իշխանության գործողությունները ոչ թե ուղղված են Եկեղեցու պահպանմանն ու զորացմանը, այլ այն թուլացնելուն և ճնշելուն։

Եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ հավատացյալների ընտրության, եկեղեցական կառավարման կամ ծիսական համակարգի առումով, իշխանության լիազորության տիրույթում չէ, և Եկեղեցին դարերով ապացուցել է իր ներքին կենսունակությունն ու կարգասիրությունը։ Հայոց Եկեղեցին գոյատևել է նաև առանց պետականության, պատերազմների և տեղահանությունների պայմաններում՝ միշտ մնալով հայ ազգի ինքնության անկոտրում հիմնաքար։ Եվ այսօր «հայրենի» իշխանության կողմից փորձել խաթարել այդ հաստատության ինքնիշխանությունը՝ բարեփոխման կեղծանվան ներքո, վտանգում է ոչ միայն Եկեղեցին, այլև մեր ինքնության ողջ կառուցվածքը։

Եկեղեցուն ուղղված ցանկացած շարժում պետք է բխի Եկեղեցուց՝ դավանանքի, ավանդույթների և ներքին կանոնակարգների հիման վրա։ Այն չի կարող պարտադրվել դրսից, առավել ևս՝ «վերևից»՝ քաղաքական ղեկավարի հրահանգով։ Այդ պարագայում գործ կունենանք ոչ թե հոգևոր-եկեղեցական վերածննդի, այլ հոգևոր ինքնության քաղաքականացման կամ հոգևոր ինքնության անկման հետ։

Ուստի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած քողարկված կամ բացահայտ արշավ, որ փորձ է արվում ներկայացնել որպես «հանուն Եկեղեցու» շարժում, իրականում սպառնալիք է ազգային անվտանգությանը, հոգևոր ինքնությանը և մեր պատմական շարունակականությանը։

Եկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր»,- նշել է Տեր Արարատը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված