Վրաստանը չորս տարվա ընթացքում չորս հեղափոխության փորձ է կանխել․ վարչապետ Կոբախիձե
Վրաստան
Վրաստանի իշխանությունները չորս տարվա ընթացքում կանխել են հեղափոխության չորս փորձ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այս չորս տարիների ընթացքում մենք կանխել ենք հեղափոխության չորս փորձ։ Դրան չնայած՝ մենք պահպանում ենք առաջին տեղը տարածաշրջանում և Եվրոպայում տնտեսական աճի տեմպերով», - ընդգծել է նա։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի դեմ շարունակվում են շանտաժն ու ուլտիմատումները, սակայն նույնիսկ նման պայմաններում երկիրը կարող է ապահովել կայուն տնտեսական զարգացում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան