Շոտլանդիայում գտել են 18-րդ դարի ճապոնացի հայտնի նկարչի կտավներից մեկը
Աշխարհ
Վերջերս շոտլանդական գրադարաններից մեկի պահեստում հայտնաբերվել է 18-րդ դարի սկզբին ստեղծված հայտնի ճապոնացի նկարչի ստեղծագործություններից մեկը։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
30 մետր երկարությամբ կտավի վրա պատկերված է այն քաղաքի՝ ավելի քան 300 տարի առաջվա առօրյան, որը հետագայում դարձել է Տոկիո քաղաքի հիմքը։ Ինչպես պարզել են մասնագետները, կտավը պատկանում է Ֆուրույամա Մորոմասիի վրձնին։
Այս ստեղծագործությունը, պարզվել է, Էդինբուրգի Կենտրոնական գրադարաններից մեկին է նվիրել մի շոտլանդացի ինժեներ, ով 19-րդ դարում իր մասնակցությունն է ունեցել Ճապոնիայի ինդուստրալացման գործընթացին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան