Էռնեստո Մարկոն և Աննա Գրիգորյանն ընկերությո՞ւն են անում
Հասարակություն
Ի՞նչ են խոսում. կոշիկի դիզայներ Էռնեստո Մարկոն և հաղորդավարուհի Աննա Գրիգորյանն ընկերություն են անում:
Իրականում. հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանին երեկույթների հազվադեպ կարելի է հանդիպել` ի տարբերություն Էռնեստո Մարկոյի, ով առավել հաճախ է հայտնվում տարբեր միջոցառումների: Աննային Էռնեստոյին ուղեկցությամբ նորաձևության ցուցադրությանը հանդիպելն այնքան էլ զարմանալի չէր. կարող էին որպես սովորական ընկերներ ներկայանալ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով տարածվող լուրերի անկնթարթային արագությունը, esyes.am-ը որոշեց լուրը ճշտել հայտնի զույգից յուրաքանչյուրից: Նշենք, որ Էռնեստոն այնքան էլ հակված չէր խոսելու այդ մասին` շեշտելով, որ այդ խոսակցությունները «սխալ» են: «Դե ուղղակի էնպես է ստացվել, որ միասին ենք ներկայացել. հանդիպել ենք մուտքի մոտ, ազատ տեղ է եղել ու նստել ենք»,- ասաց Էռնեստոն ու ավելացրեց, որ Աննայի հետ պարզապես ընկերական հարաբերություններ ունի: Հաղորդավարուհին ևս հերքեց իր և Էռնեստոյին ընկերության մասին լուրերը, միաժամանակ պարզաբանելով, թե ինչպես է պատահել, որ հենց Էռնեստոյի հետ են այդ ցուցադրությանը ներկայացել: «Էռնեստոն հրավիրված էր առաջին շարքում նստելու և հրավիրել էր ինձ միասին ներկա գտնվելու: Ընկերություն չենք անում, գործնական հարաբերություններ ունենք. աշխատանքներ կան, որոնց շրջանակներում համագործակցելու ենք»: Հաղորդավարուհին, ով նշեց, թե այսպիսի լուրերն իսկապես ծիծաղելի են, հայտնեց նաև, որ ընտրյալ չունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը