Հայ ժողովրդի մեծամասնությունն Ամանորը դիմավորել է տանը. հարցում
Հայաստան
Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել Նոր տարին»։
Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 77%-ը (730 ընթերցող), հայկական ավանդույթների համաձայն, Ամանորը դիմավորել է տանը՝ ընտանեկան միջավայրում։ Ամանորյա տոնական տրամադրությունը չի կիսում հարցվածների 17%-ը (160)։ 6%-ը (60) Ամանորի գիշերն անցկացրել է հանգստյան վայրում։ Շատ հետաքրքիր է, որ հարցմանը մասնակցած մեր ընթերցողների շրջանում ռեստորանում կամ Հանրապետության հրապարակում Ամանորը տոնած քաղաքացի չի գտնվել։
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 950 ընթերցող:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի