Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները 

Մարդը, որ անգամ դիպլոմ չունի, ինչպե՞ս կարող է կրթել այլոց. «Հրապարակ»

Հրապարակումներ

ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող են հաջողությամբ փակել եւ թեւակոխել երկրորդ փուլ։ Այսինքն, կրթարշավն ավարտվում է:


«Ուղիղ ինն ամիս առաջ մեկնարկել է «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությունը եւ վերածվել շարժման։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անընդհատ եւ շարունակաբար կրթվելու, նորովի կրթվելու, մտքի եւ հոգու հեղափոխության գաղափարներն ամբողջությամբ տարածված են մեր երկրում եւ մեծ աջակցություն են վայելում։ Սա լավ սկիզբ է։ Շատ լավ սկիզբ է։ Բայց միայն սկիզբն է։ «Կրթվելը նորաձեւ է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել եւ թեւակոխել երկրորդ փուլ։ Երկրորդ փուլն իմպլեմենտացիայի փուլն է։ Այսինքն` փաստացի կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու փուլը։ Այս փուլը հաջողված կլինի միայն մի դեպքում. երբ այս պահից սկսած՝ ինչ-որ նոր բան սովորելու գործողությունը համաճարակի նման տարածվի ողջ երկրով մեկ։ Խնդրում եմ յուրաքանչյուրին՝ այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ եւ դրանով շրջապատին վարակել։ Ավելի քան 11 հազար մարդ ներկա եղավ այս շատ կարեւոր խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի: Իսկ եթե դուք ցանկանում եք նոր բան սովորել կամ ինքնակատարելագործվել, բայց չգիտեք՝ ինչ եւ ինչպես, հետեւեք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարություններին։ Շարժման կենտրոնական կոմիտեի եւ հիմնադրամի ջանքերն ուղղված են այս հարցերի պատասխանները գտնելուն եւ ձեզ համար հնարավորություններ ստեղծելուն»,- գրել է Հակոբյանը՝ ազդարարելով, որ ինքը 2 տարով մեկնում է Չինաստան` փիլիսոփայություն ուսանելու։ 

Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, երկարամյա դասախոս Ցոլակ Ակոպյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթարշավի մասին, որին ակտիվորեն մասնակցում էր նաեւ նրա ամուսինը` Նիկոլ Փաշինյանը: Հնարավո՞ր է վարչապետն ու իր կինը որոշել են «նոր փուլ թեւակոխել» եւ հանրությանը «կրթել» արդեն այլ մեթոդներով, թե՞ գուցե հասկացել են, որ այն, ինչ իրենք են անում, մեղմ ասած, հանրության մոտ ծաղր ու ծիծաղ է առաջացնում: Ակոպյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Այդ արշավն իրականում էժանագին շոու էր, հոգեւորսության նման մի բան` իրենց զրոյական վարկանիշը բարձրացնելու համար: Այն փիառ ակցիա էր, որը հաջողության չհասավ, հատկապես տեսնելով, թե ովքեր էին մասնակցում, ինչպես էին մասնակցում, մասնակիցների թիվն այս ամիսների ընթացքում եւ այլն, ցույց է տալիս մի բան, որ այդ ակցիան անիմաստ էր: Ակնհայտ է, որ այդ զույգն ուզում է քաղաքականից գնալ նաեւ քաղաքացիական դաշտ՝ ցույց տալով, որ իրենք նաեւ այդ դաշտում են, մեծ հաշվով, սա նախընտրական քարոզարշավի մի տարր էր նաեւ, որը, իմ կարծիքով, ոչ մի հաջողություն չունեցավ: Շատ վատ է, որ մեզանում կրթության մասին խոսում են մարդիկ, ովքեր շատ հեռու են կրթությունից, անգամ չունեն բարձրագույն կրթություն: Մարդը, որ անգամ դիպլոմ չունի, ինչպե՞ս կարող է կրթել այլոց: Բայց, ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ նրանք կանգ չեն առնելու, ամեն դեպքում դեռ շարունակելու են որոշներին «կրթել»: Միլիոններ են վատնելու բյուջեից՝ իրենց չստացված կրթարշավի համար: Իրականում այդ արշավը բավականին մեծ ռեսուրսներ է ենթադրում, օրինակ` անվտանգության հարցերը եւ այլն: Մասնագիտական հմտություններից բացի, լսարան մտնող մարդը նախեւառաջ պետք է լինի բարոյական: Կրթության հետ գործ ունեցող մարդը պետք է օրինակ ծառայի ուրիշների համար: Որեւէ բանական մարդ, լսելով այդ «դասախոսների» ելույթները, կարդալով նրանց գրառումները, չի կարող լուրջ ընդունել նրանց: Ես հիշում եմ, որ անգամ այդ կրթարշավի ժամանակ ինչ-ինչ դասախոսներ էին գնացել, ուղղակի ցավում եմ նրանց համար: Շատերի հետ ճանապարհ եմ անցել, թեպետ շատերը պնդում են, որ ներկայացել են ստիպողաբար, սակայն դասախոսը երբեք չպետք է վախենա աշխատանքը կորցնելուց: Ո՞վ ասաց, որ իրենց երեխաներն ավելի լավն են, քանի մեր երեխաները: Մենք մեր սկզբունքների համար պայքարի ենք դուրս եկել, աշխատանք ենք կորցրել, մեր օրինակով պետք է բոլորը հասկանան, որ վախենալ պետք չէ, դասախոսի առաքելությունը նաեւ դա է: Չի կարող դասախոսը պատերի տակ խոսելով բավարարվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
Ամենադիտված