Դժբախտ պատահար Իտալիայի Ալպերում գտնվող հանգստավայրում. 6 զոհ
ԱՐԽԻՎ
Այսօր երեկոյան Իտալիայի հյուսիսում գտնվող Ալպերի լեռնաշղթայի Չերմիս լեռնային հանգստավայրում 6 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Itar tass լրատվական գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, Արևելյան Եվրոպայից տուրիստների խումբը, որում ենթադրաբար եղել են կամ լեհեր կամ ռուսներ, ձյունագնացով իջնելիս են եղել բարձրադիր ռեստորանից: Համաձայն փրկարարների տեղեկությունների` ձյունագնացի վարորդը խիստ ձյան պատճառով դուրս է եկել ճանապարհից և շուռ եկել: Փրկարարներին հաջողվել է գտնել վեց մարդկանց դիակները, որոնցից չորսը տղամարդ, երկուսը` աղջիկ են եղել: Եվս երկու ուղևոր ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Նախկինում ևս դժբախտ պատահարներ տեղի են ունեցել այս լեռնային գոտում: Այսպես, 1998 թվականին ռազմական ինքնաթիռը, կպչելով ճոպանուղուն, վայր էր ընկել, ինչի հետևոնքով զոհվել էր 19 մարդ:
1976-ին նույն ճոպանուղու խցիկի պայթունի ժամանակ զոհվել է 42 լեռնագնաց:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)