Վենեսուելայի վարչապետ. Չավեսի վերադարձը նախագահի պաշտոն կարող է հետաձգվել առողջական խնդիրների պատճառով
Աշխարհ
Ուգո Չավեսի վերադարձը Վենեսուելայի նախագահի պաշտոն, հերթական անգամ սահմանվել էր հունվարի 10-ին, սակայն այն կարող է հետաձգվել նրա առողջական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտարարել է լատինամերիկյան հանրապետության վարչապետ Նիկոլաս Մադուրոն:
Ելույթ ունենալով երկրի պետական հեռուստաալիքով` Մադուրոն ընդգծել է, որ ներկա պահին չկան նախապայմաններ Չավեսին, ով գտնվում է Կուբայի հիվանդանոցում, համարել «միշտ բացակայող»: Համաձայն Վենեսուելայի հիմնական օրենքների` երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում մշտական բացակայությունների դեպքում երեսնօրյա ժամկետում պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ:
Մադուրոն հայտարարել է, որ Չավեսը շարունակում է մնալ գործող նախագահ, և խորհուրդ է տվել ընդդիմությանը չգնալ ժողովրդի ընտրության դեմ, որը նրանք կատարել էին հոկտեմբերի 7-ին:
Դեկտեմբերի սկզբին Չավեսը հայտարարել էր, որ ստիպված է մեկնել Կուբա առողջական խնդիրների պատճառով: Թվով չորրորդ վիրահատությունն արվել է Հավանայում դեկտեմբերի 11-ին: Իշխանությունները հայտնում էին, որ վիրահատությունը տևել է վեց ժամ և անցել է բարդություններով արնահոսության տեսքով, սակայն բժիշկներին հաջողվել է այն կանգնեցնել:
Մադուրոն Հավանայից Կարակաս վերադառնալուց հետո հայտարարեց, որ լրատվամիջոցները սադրանքի են դիմում` Ուգո Չավեսի առողջական վիճակը ծանրացնելով:
«Վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նախագահի հետ էինք, նա վստահ է իր ուժերում և պատրաստ է պայքարել հիվանդության դեմ: Դա կանենք նրա հետ և մենք` նույն պատրաստակամությամբ և նույն էներգիայով»,- խոստացել է Մադուրոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)