Բարաք Օբաման Հավայան կղզիներից վերադառնում է իր աշխատանքին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը կավարտի իր կարճատև ձմեռային արձակուրդը, որը նա ավանդաբար անց է կացրել Հավայան կղզիներում՝ իր հայրենի նահանգում:
Շաբաթ երեկոյան նախագահը կլքի Հոնոլուլուն և կմեկնի Վաշինգտոն. ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ. մեջբերում է Риа Новости-ն:
Մոտ օրերս Օբաման, ում Կոնգրեսն ուրբաթ օրը պաշտոնապես համարել է նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածու, հանդես կգա կարևոր հայտարարությամբ, մասնավորապես` ակնկալվում է, որ նա կնշի պաշտպանության նախարարի անունը: Իսկ հունվարի 21-ին տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)