Անտառային հրդեհներն Ավստրալիայում հազարավոր մարդկանց անօթևան են թողել
Աշխարհ
Ավստրալիայի Թասմանիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհներն անօթևան են թողել հազարավոր մարդկանց, զոհվել է մեկ մարդ. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:
Թասմանիայի հարավ-արևելքում բռնկված հրդեհները առաջ են եկել աննորմալ շոգ եղանակի պատճառով: Ուրբաթ օրը օդի ջերմաստիճանը հասել է 41,8 աստիճան C, ինչը բացարձակ ռեկորդ է Ավստրալիայի համար՝ սկսած 1883թ., երբ երկրում սկսեցին օդերևութաբանական տեսություն վարել:
Հրդեհի բոցերն արգելափակել են փրկարար կետեր տանող ցամաքային ճանապարհը, որտեղ մարդկանց օգնություն է ցուցաբերվում և ժամանակավոր կացարաններ տրամադրվում:
Ոստիկանությունը ստիպված է ծովային ճանապարհով տարհանել տուժած բնակիչներին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)