Չավեսին թույլ կտան չմասնակցել սեփական երդմնակալության արարողությանը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին թույլ կտան չմասնակցել իր` նախագահի պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողությանը, եթե նրա առողջական վիճակը չբարելավվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն. փոխանցում է Associated Press-ը:
Մադուրոն պարզաբանել է, որ ծայրահեղ դեպքում Չավեսը չի երդվի Սահմանադրության վրա խորհրդարանի պատգամավորների ներկայությամբ: Նրան նախագահի պաշտոնում կարող է հաստատել նաև Վենեսուելայի Գերագույն դատարանը:
Ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ վերընտրված նախագահ Չավեսը չի կարող ստանձնել նախագահական լիազորությունները, եթե անձամբ ներկա չգտնվի իր երդմնակալության արարողությանը: Իշխանություններն էլ իրենց հերթին վստահեցնում էին, որ Չավեսը կրկին կգլխավորի պետությունը, իսկ անկարողունակության դեպքում իր լիազորությունները կփոխանցի Նիկոլաս Մադուրոյին:
Հիշեցնենք, որ Չավեսը Կուբայում բուժում է ստանում չարորակ քաղցկեղային ուռուցքի դեմ: Հերթական վիրահատությունը տանելուց հետո նրա մոտ առողջական վիճակի բարդացումներ են նկատվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)