Ճապոնիան 11 տարվա ընթացքում առաջին անգամ մեծացնում է պաշտպանական բյուջեն
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը 11 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է մեծացնել երկրի պաշտպանության համար հատկացվող պետական ծախսերը այն բանից հետո, երբ երկրի նոր վարչապետ Սինձո Աբեն կոչ է արել ավելի կոշտ միջոցների դիմել Չինաստանի հետ տարածքային վեճերի հարցում: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ճապոնական թերթերին:
Չբացահայտելով իրենց ունեցած աղբյուրները՝ ճապոնական թերթերը հայտնում են, որ երկրի պաշտպանության համար հատկացվող ծախսերը գալիք ֆինանսական տարում կմեծանան 2%-ով՝ կազմելով 53.4 մլրդ դոլար:
Լրացուցիչ միջոցներ են ծախսվելու ինքնապաշտպանության մարմինների անձնակազմի ընդլայնման ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)