Կատուն մեկ տարի է՝ նվերներ է բերում տիրոջ գերեզմանին
Հասարակություն
Տոլդո կատվի տերը, ով նրան տուն էր բերել, երբ վերջինս դեռ փոքրիկ ձագ էր, մահացել էր 2011թ. սեպտեմբերին 71 տարեկան հասակում: Տոլդո կատուն ներկա է գտնվել հուղարկավորման արարողությանը: Արդեն հաջորդ օրը տղամարդու այրին՝ Ադա Լոզելլին, իր ամուսնու գերեզմանի վրա ակացիայի մի ճյուղ է հայտնաբերել: Այրու խոսքերով՝ արդեն այդ ժամանակ նա կասկածներ ուներ, որ դա կատուն է բերել: Այդպես էլ եղել է:
Այդուհետ արդեն մեկ տարի է՝ կատուն պարբերաբար նվերներ է բերում տիրոջ գերեզմանին՝ ճյուղեր, անձեռոցիկներ, պլաստմասե բաժակներ: Այրու խոսքերով՝ իր ամուսինը չափազանց բարի է գտնվել իր կատվի նկատմամբ, և այժմ, հնարավոր է, կենդանին իր երախտագիտությունն է հայտնում նրան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը