5-ամյա փոքրիկը Ձմեռ պապիկից աչքեր է խնդրել... մորը տեսնելու համար
Աշխարհ
Ի ծնե կույր 5-ամյա Մաքսիմը, ով մոր հետ ապրում է Դոնի Ռոստովում, Ձմեռ պապից առողջ աչքեր է խնդրել՝ մայրիկին տեսնելու համար: Հրաշքներին հավատացող փոքրիկը հուսով է, որ իր այդ ցանկությունն անպայման կկատարվի: «Ուզում եմ՝ Ձմեռ պապն այնպես անի, որ ես տեսնեմ իմ ամենահարազատ մարդուն՝ մայրիկիս: Նա ամենաբարի մարդն է աշխարհում, նրա ձեռքերը միշտ տաք են ու երբ շոյում է այտերս, մեծ ու քնքուշ ձեռքերը փակում են դեմքս»,- ասում է երեխան:
Մաքսիմը 6 ամսական էր, երբ մայրը հասկացավ, որ որդին չի տեսնում. չէր արձագանքում ոչ լույսին, ոչ շարժին: Բժիշկները նրա մոտ «ռետինոպաթիա» ախտորոշեցին, իսկ դա նշանակում է, որ տղան երբևէ չի կարող տեսնել:
«Դա ինձ համար մեծ հարված էր, չեք պատկերացնի՝ ինչ ապրումներ ունեցա: Սարսափելի է գիտակցել, որ որդիդ չի տեսնում այն աշխարհը, որտեղ ապրում է, չի տեսնում հարազատներին, միջավայրը»,- ասում է Մաքսիմի մայրը:
Ի դեպ, տղայի հայրն անմիջապես հեռացել է ընտանիքից, երբ իմացել է որդու հիվանդության մասին: Այս մասին գրում է mamul.am-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)