Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությո՞ւնը. Վրաց պատրիարքը նման բան չի ասել
Վրաստան
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, թե Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի անքակտելի մասը, սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան Times.am-ի հարցմանը, Վրաց Պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com–ը, ադրբեջանական Anspress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի հոգևոր առաջնորդ պատրիարք Իլյա II-ը Թիֆլիսում տեղի ունեցած Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալաշուքուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանել և պատկանելու է Ադրբեջանին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի