Տոնական համերգ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ազատության հրապարակում
Հասարակություն
Այսօր` հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-22:00-ն Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի և պարի համույթների մասնակցությամբ:
Նշենք, որ ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին` Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից Ազատության հրապարակում ընթանում են նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:
Այս օրերին նախատեսված են նաև մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաև ցուցադրական ելույթներ' պատանի գեղասահորդների մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը