Պուտինն անձամբ Դեպարդյեին ռուսական անձնագիր շնորհեց
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է աշխարահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի հետ:
Ինչպես ասված է Կրեմլի պաշտոնական կայքում, հանդիպումը կայացել է հունվարի 5-ի երեկոյան և կարճ է տևել: Հանդիպման ժամանակ Պուտինը ֆրանսիացի դերասանին է շնորհել վերջինիս ռուսական անձնագիրը: Ռուսաստանի քաղաքացիություն Դեպարդյեին տրվել էր հունվարի 3-ին, սակայն իր անձնագիրը դերասանը ստացավ անձամբ ՌԴ նախագահի ձեռքից հունվարի 5-ի երեկոյան:
Դեպարդյեն նշել է, որ շատ ուրախ է այդ առթիվ, քանի որ ինքը ռուսական մշակույթի և ռուսական մտածողության մեծ երկրպագու է: Նա նաև նշել է, որ սիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և դա փոխադարձ է: Ռուսաստանը դերասանն անվանել է «մեծ դեմոկրատիայի երկիր»: Դեպարդյեն միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է ռուսերեն սովորել, և որպես բնակության վայր դիտարկում է միայն իր կարծիքով չափազանց խոշոր մեգապոլիս Մոսկվան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)