Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը` թույլ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 6-ին` ժամը 19.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Սեւանում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Թալինի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն, Ապարանում` բուք եւ թույլ տեսանելիություն:
Սելիմի լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է, սակայն տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը