Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի վիճակը կտրուկ վատացել է
Հրապարակումներ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու:
Փաստաբանը հայտնում է, որ վերջինս չի կարողանում անգամ քայլել և խոսել:
Ակնհայտ է, որ Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, և կալանքն ու առողջական վիճակը անհամատեղելի են:
Հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:
Հիշեցնեմ, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից