Հիլարի Քլինթոնը վերադարձել է իր աշխատանքին
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 7-ին կվերադառնա իր աշխատանքային պարտականությունների իրականացմանը. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի սկզբին 65-ամյա Քլինթոնն աղիքային վարակ էր տարել, ինչի արդյունքում ուժգին ջրազրկման էր ենթարկվել: Դեկտեմբերի 15-ին Հիլարի Քլինթոնը ուշագնաց էր եղել և ընկնելով՝ ուղեղի ցնցում ստացել: Իսկ դեկտեմբերի 30-ին նա կրկին հոսպիտալացվել էր առաջացած թրոմբի պատճառով: Հիվանդանոցից Քլինթոնը դուրս էր գրվել հունվարի 2-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)