Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հսկայական խցանում է գոյացել
Վրաստան
Ռուս- վրացական ճանապարհին սահմանային գոտում հսկայական խցանում է գոյացել, հաղորդում է տելեգրամյան Осторожно, новости ալիքը։
Ականատեսները պատմել են, որ «Վերին Լարս» անցակետի մեքենաների հերթը ձգվում է ավելի քան 5 կիլոմետր։
«Շոգ է, պայմաններ չկան, երեխաների հետ սպասել այլևս հնարավոր չէ։ Եվ ոչ ոք չի կարգավորում դա», - ասել է ալիքի զրուցակիցը։
Խցանման մեջ հայտնված մարդիկ նաև բողոքում են այն վարորդներից, ովքեր մեքենաները շրջանցում են հանդիպակաց գոտով՝ այդպիսով ավելացնելով հերթում մնացած ժամանակը մյուսների համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)