Ուժեղ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարանի եւ Գյումրիի որոշ ճանապարհներ
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 7-ին՝ ժամը 10.30-իդրությամբ, ՀայաստանիՀանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Ապարանում, Արագածում, Ախուրյանում, Թալինում, Վայքում, Լոռիում, Արթիկում, Մարալիկում, Աշոցքում, Սպիտակում, Դիլիջանում, Տաշիրում, Գավառում, Մարտունիում, Սեւանում, Հրազդանում, Կոտայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ հատվածը, Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին շուրջօրյա իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)