Օբամային առաջարկել են 1 տրիլիոն դոլարանոց պլատինե մետաղադրամ թողարկել
ԱՐԽԻՎ
Պետական պարտքի հետզհետե մեծացման կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքացիները հանդես են եկել միջնորդությամբ, որում առաջարկում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային թողարկել 1 տրիլիոն դոլարանոց պլատինե մետաղադրամ: Միջնորդությունը ներկայացված է Սպիտակ տան պաշտոնական կայքում: Երկու օրվա ընթացքում միջնորդությունը ստորագրել է ավելի քան 4 հազար ամերիկացի: Ըստ ԱՄՆ-ում գործող կանոնների՝ եթե մեկ ամսվա ընթացքում հաջողվի հավաքել 25 հազար ստորագրություն, վարչակազմը ստիպված կլինի քննարկել հարցը պաշտոնական կարգով, ինչից հետո՝ գործի անցնել կամ տալ բացասական պատասխան. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Միջնորդության հեղինակները կոչ են անում «թողարկել և շուկա բաց թողնել 1 տրլն դոլարանոց մետաղադրամը»: Նրանց կարծիքով՝ այս քայլը թույլ կտա նրանց «խուսափել ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջացած անհեթեթ, սակայն դեռ անխուսափելի թվացող հակամարտությանը՝ կապված ԱՄՆ-ի աճող պետական պարտքի հետ»: Նրանք խոստովանում են, որ «տվյալ միջոցը կարող է թվալ ոչ պարտադիր և էքստրեմալ»: Սակայն, նրանց խոսքերով, «դա ավելի անհեթեթ չէ, քան քաղաքական ֆուտբոլն ամերիկյան և համաշխարհային տնտեսության հետ»:
Այս միջնորդության համաձայն՝ կառավարությունը, շուկա բաց թողնելով այդ ունիկալ մետաղադրամը, կարող է պետական պատքը վճարելու համար անհրաժեշտ միջոցներ ստանալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)