Պաղեստինի ազգային ինքնավարությունը վերանվանվել է Պաղեստինի պետություն
Մերձավոր Արևելք
Պաղեստինի ազգային ինքնավարությունն այսուհետ բոլոր պաշտոնական փաստաթղթերում անվանվելու է Պաղեստինի պետություն:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը համապատասխան ցուցում է ստորագրել, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել պետական խորհրդանիշների, այդ թվում՝ գերբի և պետական կնքիների մեջ. հայտնում է BBC-ն:
Ստորագրված դեկրետում ասված է, որ այդ քայլն ուղղված է օգնել Պաղեստին պետությանը ոտքի կանգնել և իր սեփական պետական ինստիտուտները կառուցել, ինչպես նաև ամրապնդել իր ինքնավարությունը:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին Պաղեստինի կարգավիճակը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակից բարձրացվել էր՝ նրան շնորհելով ՄԱԿ-ի ոչ անդամ դիտորդ-պետության կարգավիճակի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ