Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

Հարգելի նախարար Լավրով, Նիկոլ Փաշինյանն ամբողջ հայ ժողովուրդը չէ․ Արմեն Աշոտյան

Հրապարակումներ

Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակին և ԵԱՀԿ-ի ստեղծմանը նվիրված հոդվածին:

Նախարար Լավրովի ծրագրային հոդվածին իմ համեստ արձագանքի առարկան ոչ այնքան կազմակերպության գործունեության գլոբալ գնահատականն է (այդ առումով ինձ թույլ կտամ համաձայնել նախարարի կողմից ներկայացված բազմաթիվ փաստարկների հետ), որքան ԵԱՀԿ-ի՝ ի դեմս նրա Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատի տարածաշրջանային չափումը։

Նախկին Խորհրդային Միության տարածքում ամենահին և արյունալի հակամարտության փոխադարձ ընդունելի լուծում գտնելու միակ միջազգային լեգիտիմ ձևաչափի աշխատանքի գնահատականը, որը տվել է նախարար Լավրովը, բացահայտորեն հուսահատեցնում է իր երկակի ստանդարտներով (այդքան քննադատված «արևմտյան» պրակտիկայում), ձեռքերը լվանալով և պատասխանատվությունն իրենից հանելու փորձ կատարելով՝ պարոն Լավրովի կողմից այդքան չսիրված (հաճախ՝ գործով) արևմտյան դիվանագիտության լավագույն ավանդույթներով և ալիևյան (sic!) նարատիվներով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:

Բայց ամեն ինչ՝ ըստ կարգի

1․ Երկակի ստանդարտներ

Ա) Մինսկի խմբի աշխատանքը գնահատել որպես «ԵԱՀԿ-ն ձախողեց նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ հակամարտող կողմերի միջև երկխոսության համար ստեղծել պայմաններ…», հարգարժան նախարարը, բառացիորեն մեկ պարբերություն վերևում, չնայած խնդրի չկարգավորված լինելուն, հիշատակելով Մերձդնեստրի հակամարտությունը, ոչ միայն ձեռնպահ է մնում նման կտրուկ և անզիջում հայտարարություններից, այլև իր ափսոսանքն է հայտնում «5+2» ձևաչափի ապագայի կապակցությամբ, որին, նրա ձևակերպմամբ, «սպանում» են արևմտյան գործընկերները։

Բ) Հոդվածում երկակի ստանդարտների ևս մեկ օրինակ են սահմանների անխախտելիության սկզբունքի բազմաթիվ վկայակոչումները և նույն Հելսինկյան Եզրափակիչ ակտում որպես 10 սկզբունքներից մեկը հիշատակված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի լռության մատնումը: Նման միակողմանիությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պարոն Լավրովը, Ուկրաինայի պատերազմի համատեքստում շատ հաճախ հղում են անում հենց ինքնորոշման սկզբունքին՝ դրանով ամրապնդելով իրենց դիվանագիտական դիրքորոշումը։ Հիշեցնեմ՝ հենց այս սկզբունքն է այն երեք կետերից մեկը, որոնց վրա ԵԱՀԿ ՄԽ-ն մշակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

գ) Արդարացիորեն քննադատելով արևմտյան, այդ թվում՝ ԵԱՀԿ ինստիտուտների լռությունը կազմակերպության տարբեր երկրներում կրոնական ճնշումների վերաբերյալ, պարոն Լավրովը հիշատակում է Էստոնիայի Ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքները՝ շրջանցելով Հայ Առաքելական եկեղեցու վրա գործող ներկայիս հայկական վարչակարգի հարձակումները:

  1. «Լվանալ ձեռքերը»

Ա) Եթե, ըստ նախարար Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն անարդյունավետ էր, ապա պետք է հիշել՝ 9 պետություններից բաղկացած տվյալ խումբն իր հիմնական լիազորությունները պատվիրակել է երեք համանախագահներին, որոնց թվում առաջատար դեր է խաղացել Ռուսաստանի Դաշնությունը: Ավելին, նախարար Լավրովն ինքը մասնակցել է տասնյակ հանդիպումների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով, որոնց նպատակն էր՝ մշակել այս հակամարտության արդարացի լուծման փոխընդունելի բանաձև:

Բ) Գաղտնիք չէ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ առաջարկները տորպեդահարվել են ադրբեջանական ղեկավարության ապակառուցողական մոտեցմամբ, որին ի պատասխան՝ համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել առնվազն Ալիևին հրապարակային քննադատելուց և ադրբեջանական դիրքորոշման վրա ազդելու արդյունավետ միջոցներից, ինչը նպաստել է հակամարտության երկարաձգմանը, միջազգային ասպարեզում համանախագահների հեղինակազրկմանն ու ադրբեջանական ղեկավարության ցինիզմին:

գ) Որքան էլ ցավալի ու տխուր լինի, հարկ է նշել նաև՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում խաղաղության պահպանման հիմնական նախաձեռնությունն անցավ հենց Ռուսաստանի Դաշնությանը: Այո, մինչ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկը ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում էր գործել։ Մատնանշվածի հաստատումն են խմբի համանախագահների մի շարք հայտարարություններ։ Սակայն «գետնի վրա» հակամարտության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ռազմական և հումանիտար բաղադրիչները գտնվում էին ռուսական վճռորոշ ազդեցության տակ։ Եվ այս համատեքստում ռուսական լրացուցիչ պարտավորությունները ոչ ոք չի չեղարկել։

  1. Ադրբեջանական արձագանք

Ա) նախագահ Ալիևը նախկինում էլ է քննադատել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից և տարածաշրջանի հայաթափումից հետո ադրբեջանական ղեկավարության հռետորաբանությունը խախտում է՝ ինչպես Հելսինկյան Եզրափակիչ ակտի կոնկրետ սկզբունքները, այնպես էլ՝ լի է ցինիզմով և լկտիությամբ խմբի համանախագահ երկրների նկատմամբ: Տարօրինակ է՝ նախարար Լավրովի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետ գործունեությունը գնահատելու վերաբերյալ այնքան ցայտուն համընկնում է Ադրբեջանի նախագահի դիրքորոշման հետ, առավել ևս՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր լարվածության պայմաններում։

Բ) Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես «լուծված» վերաբերվելը ոչ միայն ադրբեջանական դիրքորոշման փաստացի կրկօրինակն է, այլև օրինականացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, նրա կողմից միջազգային իրավունքի խախտումը և Ղարաբաղի հայերի էթնիկ զտման անհերքելի փաստը: Լիովին կիսում եմ այս իրավիճակում Հայաստանի ներկայիս ղեկավարության մեղավորության մասին Ռուսաստանի ղեկավարների ավելի վաղ հնչեցրած գնահատականները, չեմ կարող անտեսել այն փաստը, որ անգամ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Պրահյան ճանաչումը որպես Ադրբեջանի մաս չի ազատում միջազգային կազմակերպությունների և Մինսկի խմբի գործող համանախագահների պատասխանատվությունը Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի ճակատագրի, նրանց վերադարձի իրավունքի, նրանց մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային երաշխիքների և ապագայում նրանց անվտանգության համար: Ցավոք, ոչ սույն հոդվածում, ոչ էլ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այլ հրապարակային ելույթներում այդ պատասխանատվությունն ու անարդարացիորեն ճնշվածների իրավունքները պաշտպանելու պատրաստակամությունը, որոնք հավատացել էին՝ ինչպես միջազգային ինստիտուտներին, այնպես էլ՝ ղարաբաղահայերի ռուսական ներկայության «բախտորոշությանը», չի նկատվում։

Հարգելի նախարար Լավրով,

Սխալները, սխալ հաշվարկներն ու Փաշինյանի ռեժիմի կողմից ազգային շահերի բացահայտ դավաճանությունը չի ազատում իրավիճակի համար պատասխանատվությունից ոչ միայն հայ ժողովրդին, այլև նրա բարեկամներին ու դաշնակիցներին։ Հակառակ դեպքում միայն ամրապնդվում է տարիներ շարունակ ստեղծված այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանի վարած արկածախնդիր գիծն առնվազն վայելում է լուռ համաձայնությունը, կամ ավելին՝ Ռուսաստանի կողմից փաստացի խրախուսում։

Նիկոլ Փաշինյանն ամբողջ հայ ժողովուրդը չէ, «քանի որ նա դեռ վարչապետ է, նշանակում է՝ ժողովուրդը համաձայն է նրա քաղաքականության հետ» ոճով փաստարկները չեն գործում։ Կա նույն Ուկրաինայի օրինակը, որտեղ ռուսական քաղաքականությունը չի նույնացնում ամբողջ ուկրաինացի ժողովրդին նախագահ Զելենսկիի հետ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Քաղբանտարկյալ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված