Ավստրալիայում անտառային հրդեհների գոտում 100 մարդ է անհետացել
Աշխարհ
Ավստրալիայի Թասմանիա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով շուրջ 100 մարդ անհետ կորած է համարվում. հայտնում է Agence France-Presse-ը: Անհետացած մարդկանց թվում կան ինչպես տեղաբնակներ, այնպես էլ զբոսաշրջիկներ: Տեղի ոստիկանությունը տագնապներ ունի, որ նրանց մի մասը, հնարավոր է, արդեն մահացել է:
Ավստրալիայում անտառային հրդեհները բռնկվել էին ռեկորդային շոգերի արդյունքում: Օդերևութաբանները ջերմաստիճանի նոր բարձրացումներ են կանխատեսում Թասմանիայում և Հարավային Ուելսում, ինչը կարող է նոր հրդեհների հանգեցնել:
Այս պահին Թասմանիա աղետի գոտում է գտնվում Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)