Սկսում եմ ՔՊ վարչության նախընտրական քարոզարշավս․ Վիլեն Գաբրիելյան
Հրապարակումներ
ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններին՝ որպես վարչության անդամի թեկնածու և սկսում է իր նախընտրական քարոզարշավը․
«Հարգելի՛ ընկերներ,
Ինչպես արդեն հրապարակայնորեն հայտնել էի ԱԺ պատգամավորի մանդատս վայր դնելու ժամանակ, ինքնաառաջադրվել էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններին՝ որպես վարչության անդամի թեկնածու։
Վաղվանից սկսում եմ ՔՊ վարչության նախընտրական քարոզարշավս։ Իհարկե՝ հենց սկզբից մեր պատկերացրած ճշմարտության շրջանակի մեջ՝ «ագրեսիվ» քարոզարշավ եմ վարելու՝ ինչպես միշտ, առանց որևէ անձնականի, բացառապես քաղաքական կոնտեքստում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ,
ՀՀ քաղաքացի՝
Վիլեն Գաբրիելյան
նույն ինքը՝
Նավակ Ճոճողը․։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ