Բոլիվիան ԱՄՆ-ին մեղադրում է Մոռալեսի դեմ դավադրություն իրականացնելու մեջ
Աշխարհ
Բոլիվիայի նախագահ Էվո Մոռալեսի ադմինիստրացիայի ղեկավարը հայտարարել է, որ իրենց կառավարությունն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ն ցանկանում է կոտրել լատինամերիկյան երկրի նախագահի հեղինակությունը:
Բոլիվիայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Խուան Ռամոն հայտարարել է, որ ամերիկացի գործիչների անօրինական գործողությունները, որոնք ֆիքսվել են իշխանությունների կողմից, անձամբ կփոխանցվեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:
Ամերիկայի դեսպանը Բոլիվիայից հեռացվել է 2008 թվականին, այն բանից հետո, երբ Մոռալեսը նրան մեղադրել էր դավադրություն կատարելու մեջ:
Ամերիկյան դեսպանատունը Լա-Պասեում ղեկավարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Բոլիվիայի գործող իշխանությունների և ԱՄՆ–ի միջև հարաբերությունները լարված են 2006 թվականից, երբ Բոլիվիայում իշխանության գլուխ եկան գործող իշխանությունները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)