«Ուզում եմ հպարտանալ Հայաստանով, բայց, կներեք, շատ ամաչեցի»․ Գեորգի Կոտը՝ Լոպեսի համերգի մասին
Հրապարակումներ
Վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ հայազգի Գեորգի Կոտն, ով իր թիմի հետ մասնակցել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին, «Ինթագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում մաքրում է «Վազգեն Սարգսյան» մարզադաշտի «ոչ թե փոշոտ, այլ կեղտոտ» նստարանը: Նա նաև հավելել է, որ հանդիսատեսն ստիպված ինքն էր մաքրում իր ոտքերի տակ ընկած աղբը, որ կարողանա առաջ գնալ:
«Կրթության նախարարությունից մարդ կա՞ համերգը կազմակերպողների շարքում: Ուղղակի Ջեյ Լոն հիանալի ելույթ ունեցավ, Հայաստանը պետք է որ հպարտանա նրանով, բայց անձամբ ես կցանկանայի հպարտանալ իմ Հայաստանով: Ես շատ-շատ ամաչեցի»,- գրել է Գեորգի Կոտն, ով միայն «Ինսթագրամ»-ում ունի 3,3 միլիոն հետևորդ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)