Նոր խմբակային բռնաբարություն Հնդկաստանում
Աշխարհ
Հնդկաստանում ձերբակալվել են նոր խմբակային բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող տղամարդիկ: Նրանցից 2-ը կալանքի տակ են գտնվում, իսկ երրորդին հաջողվել է փախուստի դիմել. փոխանցում է BBC-ն:
Բռնաբարված և սպանված աղջկա հայրը հաղորդել է BBC-ի լրագրողներին, որ իր 21-ամյա աղջիկը Դելիում ենթարկվել է խմբակային բռնաբարության, երբ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս է եղել: Աղջկա հայրը բողոքում է, որ ոստիկանությունը չափազանց դանդաղ է արձագանքել: Աղջիկն անհետացել էր ուրբաթ օրը, իսկ դիակը հայտնաբերվել էր շաբաթ օրը:
Նշենք, որ մեկ այլ խմբակային բռնաբարության զոհ դարձած աղջկա մահվան աղմկալի դեպքից հետո Հնդկաստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ կանանց նկատմամբ բռնությունների դադարեցման համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)