Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի բոլոր երեխաներին նվերներ է մատուցել
ԱՐԽԻՎ
Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ երկրի մանկապարտեզների և տարրական դպրոցների բոլոր երեխաներին բաժանվի քաղցրավենք: Այդ մասին այսօր հայտնել է ճապոնական Радиопресс գործակալությունը, որը զբաղվում է ՀԿԴՀ ԶԼՄ-ներից նորությունների հափշտակմամբ և վերլուծությամբ:
Ճապոնական գործակալությունն ընդգծել է, որ ՀԿԴՀ պետական ռադիոն ոչ մի կերպ չի հիշատակել կապ այդ քայլի և հյուսիսկորեական առաջնորդի գալիք ծննդյան օրվա միջև, որը կնշվի հունվարի 8-ին: Բացի այդ, անցյալ տարի այդ նույն օրը հյուսիսկորեացի երեխաները ոչ մի նվեր էլ չեն ստացել:
Կիմ Չեն Ընը իշխանության է եկել 2011 թվականի վերջում, հոր՝ Կիմ Չեն Իրայի մահից հետո:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)