Տոնական միջոցառումների շարքը կամփոփվի հունվարի 13-ին (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը:
Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները:
Համերգին մասնակցել են նաև ազգագրական երգի և պարի համույթներ: Տոնը նշելու շտապած հարյուրավոր երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մարզերից ու Սփյուռքից ժամանած ներկաներն իրենց գոհունակություն են հայտնել՝ ընդգծելով սերունդների դաստիարակության գործում ազգային երգի կարևորությունը: Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կամփոփվի հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգային մեծ ծրագրով:





















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)