Այսօր տեղի է ունեցել բռնաբարության գործով ձերբակալվածների դատավարությունը
ԱՐԽԻՎ
Այսօր տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Հնդկաստանում տեղի ունեցած բռնաբարման դեպքի դատաքննությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հինգ մարդ, այդ թվում՝ մեկ դեռահաս, մեղադրվում են 23-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Դատավոր Նամրիթա Ագրիվալը նշել է, որ դատական նիստը փակ է լինելու լրատվական միջոցների համար: Հինգ մեղադրյալները նախկինում ևս դատապարտվել են սպանության, բռնաբարության և ավազակային հարձակման համար:
Դատախազ Մոհանը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ պահանջում է մահապատիժ հանցագործների նկատմամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան