Օբաման ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում կառաջադրի իր օգնական Ջոն Բրենանին
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում կառաջադրի ահաբեկչության հետ պայքարում իր օգնական Ջոն Բրենանին. այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրին: Բրենանը գլխավորել է ահաբեչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո:
Նոյեմբեր ամսին գեներալ Դեվիդ Պետրեուսի սկանդալային հրաժարականից հետո ԿՀՎ-ի ղեկավարի պարտականություններն իրականացնում էր Մայքլ Մորելը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը: ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նույնպես հաստատել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կառափադրվի նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան